ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դուք թուրքի օգտագործած հայերից սարսափեք

Դուք թուրքի օգտագործած հայերից սարսափեք
31.01.2025 | 08:38

Թաներ Աքչամն է. ծնվել է 1953 թվականին Թուրքիայի Արդահան նահանգում:

1996 թվականին Հանովերի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ:

Թեման՝ «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը. 1919-1922 թթ. Ստամբուլում ռազմական տրիբունալները»:

Ներքևում Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնող Անդրանիկ Քոչարյանն է, ով մեկն է հարյուրավոր այն պաշտոնյաներից, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը:

Հարգելի հայեր. դուք թուրքերից մի՛ վախեցեք:

Թուրքի օգտագործած հայերից սարսափեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ